Ազգային ժողովի փոխնախագահ Հակոբ Արշակյանն այսօր անդրադարձել է Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների՝ հունվարի 14-ի մոսկովյան հանդիպմանը:
Խորհրդարանի փոխխոսնակը նշել է՝ եղել է ծանոթություն, կողմերը ներկայացրել են իրենց օրակարգը: Արշակյանի խոսքով՝ Հայաստանի համար կան կարմիր գծեր, և դրանք ամրագրված են Սահմանադրությամբ:
Հակոբ Արշակյան (ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ) - Մենք հետաքրքրված ենք սահմանների՝ առանց նախապայմանների բացմամբ և հարաբերությունների նորմալացմամբ, այսինքն՝ դիվանագիտական հարաբերությունների հաստատմամբ: