Հունվարի 17-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի 168 նոր դեպք: Իրականացվել է 4040 թեստավորում, առողջացել է 46 քաղաքացի, արձանագրվել է մահվան 1 դեպք:
Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 347785 դեպք, որոնցից 333655 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 4594 պացիենտ:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 8020 մահվան դեպք է արձանագրվել:
Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1516 է:
Ընդհանուր կատարվել է 2644655 թեստավորում: