ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այսօր Արարատի մարզպետարանի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ մարզպետ Սեդրակ Թևոնյանին։
Նախարարը շնորհավորել է մարզպետին և հաջողություններ մաղթել առաջիկա աշխատանքում։
Սանոսյանը նշել է, որ Թևոնյանը, լինելով մարզից ընտրված պատգամավոր, ծանոթ է մարզի խնդիրներին, և վստահություն է հայտնել, որ մարզպետն իր փորձն ու գիտելիքները կծառայեցնի այդ խնդիրների լուծմանը։
Նախարարը շնորհակալություն է հայտնել նախկին մարզպետ Ռազմիկ Թևոնյանին՝ բարդ փուլում իրականացրած աշխատանքի, մարզային խնդիրների լուծմանը հետևողական լինելու համար։
Սեդրակ Թևոնյանը շնորհակալություն է հայտնել ՀՀ կառավարությանը վստահության համար և ընդգծել, որ համատեղ աշխատանքի արդյունքում կհասնեն հաջողության։