SkyBall-ի հիմնադիր Նաիրի Բարսեղյանը Սերգեյ Բաժենովի հետ բացառիկ թռիչք է կատարել Հայաստանում՝ Գյումրիից Արագած լեռան գագաթների վրայով դեպի Երևան՝ Գառնի:
Օդապարիկով թռիչքի տևողությունը եղել է 6 ժամ: Այն իրականացվել է մինչև 5000 մ բարձրության և -35 աստիճան ցելսիուսի պայմաններում:
Նաիրի Բարսեղյանը հրապարակել է օդապարիկի զամբյուրից բացված տեսարանի՝ արևածագի պահին Արագած և Արարատ լեռների լուսանկարները: Նա հայտնել է նաև այս տարի համաշխարհային ռեկորդ սահմանելու մտադրության մասին:
Ներկա ռեկորդը՝ AX-9 օդապարիկով առանց վայրէջքի, ամենաերկարատև՝ 32 ժամ 12 րոպե տևողությամբ թռիչքը, պատկանում է ռուս հայտնի ճանապարհորդ Ֆեոդոր Կոնյուխովին և օդաչու Իվան Մինաելոյին:
Վերջին մեկ տարվա ընթացքում Նաիրի Բարսեղյանը Սերգեյ Բաժենովի հետ իրականացրել է ահռելի ծավալների նախապատրաստական աշխատանք, գտել տեխնիկական նոր լուծումներ, որոնց շնորհիվ էլ հնարավոր կլինի նոր ռեկորդ սահմանել: