Ազգային ժողովում մթնոլորտն այսօր թեժացել է՝ Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի քննարկման ֆոնին։ Ընդդիմադիրները Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանին անվանել են ազդեցության գործակալ: ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը հորդորել է չպիտակավորել մարդուն որևէ երկրում գտնվելու համար:
Տեղից արձագանքել է «Հայաստան» խմբակցության ներկայացուցիչ Հռիփսիմե Ստամբուլյանը և ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանից նախազգուշացում ստացել: Արտահերթ ու հերթական ընդմիջումներից հետո, ի վերջո, խորհրդարանն աշխատանքը շարունակել է օրակարգային հարցերի քննարկմամբ:
Հեղինակ՝ Անի Օհանյան