Ռուսաստանը մտահոգված է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների եռյակը (Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա) մինչ օրս չի կարող այցելել Լեռնային Ղարաբաղ։ Այս մասին հայտարարել է ԵԱՀԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը RT-ի հետ առցանց ճեպազրույցի ժամանակ։
«Ի՞նչն է մեզ մտահոգում: Այն, որ համանախագահների եռյակը դեռ չի այցելել տարածաշրջան, ծանոթացել իրավիճակին և նախանշել կոնկրետ միջոցներ, որոնք կողմերին կօգնեն մարդկանց միջև կապեր հաստատելու և հումանիտար խնդիրները լուծելու հարցում»,- ասել է Լուկաշևիչը:
Ռուս դիվանագետը հույս է հայտնել, որ առաջիկայում համանախագահների եռյակին, այնուամենայնիվ, կհաջողվի այցելել տարածաշրջան, ինչպես նաև խոսել Հայաստանի և Ադրբեջանի քաղաքական ղեկավարության հետ: