ՀՀ առողջապահության նախարարությունը ներկայացրել է COVID-19-ի դեմ պատվաստումների սեռատարիքային ցուցանիշները հունվարի 16-ի դրությամբ: Ըստ այդ ցուցանիշների՝ առաջին դեղաչափը ստացել է կանանց 46.3 և տղամարդկանց՝ 53.7 տոկոսը:
Երկրորդ դեղաչափը ստացել է կանանց 45.5 տոկոսը և տղամարդկանց՝ 54.5 տոկոսը:
Ամենամեծ թվով առաջին դեղաչափով պատվաստում ստացել են 35-64 տարեկան քաղաքացիները. դեղաչափը ստացել է նրանց 57.4 տոկոսը: 12-17 տարեկանների տարիքային խմբում առաջին դեղաչափը ստացել է 0.2 տոկոսը: Առաջին դեղաչափ է ստացել 18-34 տարեկանների 27.8 տոկոսը և 65 տարեկանից բարձր անձանց 14.6 տոկոսը:
35-64 տարեկանների տարիքային խմբում երկրորդ դեղաչափ ստացողները կազմում են 58.9 տոկոս: 12-17 տարեկանների տարիքային խմբում երկրորդ դեղաչափը ստացել է 0.1 տոկոսը: Երկրորդ դեղաչափ է ստացել 18-34 տարեկանների 25.7 տոկոսը և 65 տարեկանից բարձր անձանց 15.2 տոկոսը: