Համայնքների խոշորացման գործընթացն ավարտելուց հետո իշխանությունը խոստանում է էլ ավելի արդյունավետ գործակցություն Կառավարության ու համայնքների միջև:
Այդ գործակցության հիմնական բաղադրիչը սուբվենցիոն ծրագրերն են, երբ համայնքը ներկայացնում է բնակավայրի զարգացման որևէ ծրագիր, Կառավարությունը հաստատում է այն ու իր վրա վերցնում ֆինանսավորման մի մասը: խոշորացումից հետո համայնքների բյուջեն մեծացել է, և համայնքները կարող են իրենց թույլ տալ ավելի հավակնոտ ծրագրեր իրականացնել: