Բիզնես համայնքը վերջերս վարչապետին բողոքել էր. ցանկանում են ներդրում անել մարզերում, բայց երբեմն ավագանին չի կողմնորոշվում՝ գործունեության այդ տեսակի համար բնակավայրի որ մասում տարածք հատկացնել: Հայաստանի համայնքների մեծամասնությունը հատակագիծ չունի:
Պետական ֆինանսավորմամբ այժմ մեկնարկել է փաստաթղթերի մշակումը:
Նախատեսվում է, որ 2024-ին բոլոր մեծ ու փոքր համայնքները կունենան քաղաքաշինական անձնագիր:
Բնակավայրերն այդպիսով կգոտիավորվեն, որ, օրինակ, արդյունաբերական գոտին առանձնացվի տուրիստականից, կամ, ըստ անհրաժեշտության, կատարվեն հողերի նպատակային նշանակության փոփոխություններ: