ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն այսօր այցելել է Հայաստանի շախմատի ակադեմիա՝ հետևելու Անդրանիկ Մարգարյանի 12-րդ հուշամրցաշարին:
Կարեն Գիլոյանն ակադեմիայի հիմնադիր տնօրեն Սմբատ Լպուտյանի հետ հետևել է շվեյցարական կարգով անցկացվող մրցաշարին, որին տարբեր տարիքի մոտ 400 շախմատիստ է մասնակցում՝ Երևանից և ՀՀ մարզերից:
Ի դեպ, այսօր շվեյցարական մրցաշարի վերջին տուրն է, ինչից հետո հայտնի են դառնալու բոլոր մրցանակակիրները: