Հունվարի 16-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի 240 նոր դեպք: Իրականացվել է 4217 թեստավորում, առողջացել է 91 քաղաքացի, արձանագրվել 1 մահվան դեպք:
Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 347617 դեպք, որոնցից 333609 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 4473 պացիենտ:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 8019 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1516 է:
Ընդհանուր կատարվել է 2640615 թեստավորում: