Հարևանների հետ հարաբերությունների հնարավոր կարգավորումը կարող է խիստ ավելացնել նաև երկրի բիզնես գրավչությունը:
Մինչ այդ խոսենք նախորդ տարվա ցուցանիշների մասին: 2021-ի վերջին եռամսյակի օտարերկրյա ներդրումներին վերաբերող տվյալները դեռ մշակված չեն, բայց մյուս 9 ամիսների ցուցանիշները դրական դինամիկա են արձանագրել: Մեր երկրով հետաքրքրված ու ամենախոշոր ներդրումներ անող գործարարները Գերմանիայից են, Իտալիայից ու Ռուսաստանից: Ակտիվ են նաև արաբական երկրները, Չինաստանն ու Իրանը:
Հեղինակ՝ Նիկոլայ Ավետիսյան