ՆԱՏՕ-ն ողջունում է Հայաստանի և Թուրքիայի հատուկ բանագնացների հանդիպումը Մոսկվայում: Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան:
«ՆԱՏՕ-ն աջակցում է Երևանի և Անկարայի հարաբերությունների կարգավորմանը, ինչը կօգնի տարածաշրջանում կայունություն ապահովմանը: Մենք խրախուսում ենք Հայաստանի և Թուրքիայի հետագա ջանքերի գործադրումը»,- նշել է Կոլոմինան:
Հունվարի 14-ին Մոսկվայում կայացել է Հայաստանի և Թուրքիայի հատուկ բանագնացների՝ ՀՀ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի և ԱՄՆ-ում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչի հանդիպումը: