Հունվարի 15-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 293 նոր դեպք: Կատարվել է 5635 թեստավորում, առողջացել է 106 քաղաքացի, արձանագրվել 3 մահվան դեպք:
Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 347377 դեպք, որոնցից 333518 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 4326 պացիենտ:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8018 դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1515 է:
Ընդհանուր կատարվել է 2 636 398 թեստավորում։