Եվրամիությունը ողջունում է Հայաստանի և Թուրքիայի՝ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ աշխատելու պատրաստակամությունը։ Այդ մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Եվրամիության արտաքին հարաբերությունների ծառայության խոսնակ Պետեր Ստանոն:
«Հատուկ բանագնացների այսօրվա հանդիպումը կաևոր քայլ էր: Մենք խրախուսում ենք այդ ուղղությամբ Երևանի և Անկարայի հետագա ջանքերի գործադրումը»,- նշել է Ստանոն:
Հիշեցնենք, որ Մոսկվայում Հայաստանի և Թուրքիայի հատուկ բանագնացների առաջին հանդիպումը ողջունել է նաև Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան: