«Մեծ յոթնյակի» (G7) արտգործնախարարների հաջորդ հանդիպումը տեղի կունենա մայիսի 12-14-ը՝ Գերմանիայում, որն այս տարի նախագահում է G7-ում։ Այդ մասին հայտնել է DPA գերմանական գործակալությունը՝ վկայակոչելով կառավարությունում իր աղբյուրները։
Ըստ լրատվամիջոցի՝ հանդիպումը տեղի կունենա Բալթիկ ծովի ափին գտնվող Վանգելս կոմունայում: Բանակցությունները կանցկացվեն Վայսենհաուս ամրոցում:
G7-ի պետությունների ղեկավարների հանդիպումը տեղի կունենա հունիսի 26-28-ը՝ Էլմաու դղյակում, որտեղ 2015 թվականին նույնպես Գերմանիան ընդունել է G7 գագաթնաժողովը: