Հունվարի 14-ին՝ Հայաստանի Ազգային հերոս, գնդապետ Վահագն Ասատրյանի ծննդյան օրը, Եռաբլուր զինվորական պանթեոն են այցելել և Ազգային հերոսին հարգանքի տուրք են մատուցել հարազատները, մարտական ընկերները, բարձրաստիճան զինվորականներ, ռազմաուսումնական հաստատությունների կուրսանտներ։ Տեղի է ունեցել հերոսի հիշատակին նվիրված ոգեկոչման արարողություն։ Այս մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը:
«Վահագն Ասատրյանը մարմնավորում էր իսկական հայ սպայի տեսակն ու կերպարը։ Հայրենիքի պաշտպանության և անվտանգության ապահովման գործում մատուցած բացառիկ ծառայությունների, մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած անձնուրացության և անմնացորդ նվիրումի համար Վահագն Ասատրյանը հետմահու արժանացել է Հայաստանի Ազգային հերոս բարձրագույն կոչման»,- ասված է հաղորդագրությունում: