Ավստրալիայի ներգաղթի նախարար Ալեքս Հոքը որոշել է չեղյալ համարել սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչի վիզան, երբ մարզիկը հաղթել է առաջին վիզայի չեղարկման դեմ դատական գործը, ուրբաթ հաղորդում է ավստրալական ABC հեռուստաալիքը։
Հոքը վիզայի չեղարկումը հիմնավորել է առողջության և անվտանգության նկատառումներով, որոնք բխում են հանրային շահերից։
Թենիսիստի փաստաբանական թիմն իր հերթին նշել է, որ մտադիր է բողոքարկել նախարարի որոշումը, որպեսզի մարզիկը մնա երկրում և մասնակցի հունվարի 17-ին մեկնարկող Australian Open մրցաշարին։
Վիճաբանությունը, որը ծագել է COVID-19 համաճարակի պայմաններում Ջոկովիչի կողմից անվտանգության կանոնների խախտմամբ, մի քանի օր է, ինչ իրարանցում է առաջացրել: Հակասությունը հանգեցրել է դիվանագիտական լարվածության Սերբիայի և Ավստրալիայի միջև:
Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչն անմիջապես միջամտել է իրադրությանը, նրան հավատարիմ պարբերականները գրում են «ամբողջ սերբ ժողովրդի վրա հարձակման» մասին։
Ամենայն հավանականությամբ, թենիսի աստղին բուռն ընդունելություն է սպասվում Բելգրադում՝ անկախ նրանից, նա կարտաքսվի Ավստրալիայից, թե վերադառնա գավաթը ձեռքին, գրում է DW-ն: