Հայկական եռագույնով «Ֆլայ Առնան» ներկայանում է աշխարհին: Սա նոր՝ ազգային ավիափոխադրողի բրենդն է, որն այսօր պաշտոնապես ներկայացվեց հանրությանը: Խորհրդանիշի ստեղծողներն անկեղծանում են՝ ոգեշնշվել են երկու գաղափարից՝ նախ լատինատառ Ա տառով, որով երկրի անունը՝ Արմենիա է սկսում, և ճանապարհորդողի կերպարով, որը սիրում է հետազոտել աշխարհը՝ ստեղծելով սեփական ճանապարհը:
Սահմար Խուզամի («Էյր Արաբիա» կրեատիվ մենեջեր) - Փաստացի՝ այս երկուսը, այսինքն՝ «Ա» տառն ու քայլելը խորհրդանշող պատկերները, համադրեցին, և, ահա, սա էլ մեր խորհրդանիշն է: Այն այսպիսի տեսք ունի, երբ Հայաստանի դրոշի գույները տեղադրված են պատկերին:
Բրենդին կյանք են հաղորդել, վստահ են՝ կենդանի պատկերների միջոցով այն ավելի արագ ճանաչելի կդառնա: Նոր խորհրդանիշով երկինք կբարձրանան նաև ավիափոխադրողի ինքնաթիռները, որ օդում էլ կարմիրը, կապույտն ու ծիրանագույնը խոսեն հայկականի մասին: Իսկ առաջին թռիքչի օրը հեռու չէ:
Ադել Ալի («Էյր Արաբիա» խմբի գործադիր տնօրեն) - Չվերթերը նախատեսվում են 2022-ի գարնան վերջ: Ըստ մեր բիզնես պլանի արդեն կան սահմանված որոշ ուղղություններ՝ մասնավորապես, Կենտրոնական Ասիա, Ռուսաստանի Դաշնություն՝ մեծ ծածկույթով, նաև Մերձավոր Արևելք՝ հարակից բոլոր երկերներով: Եվրամիությունը մեր բիզնես պլանի մի մաս է, բայց ոչ ամբողջը:
Ադել Ալիի խոսքով՝ սկսելու են Էյր բաս Ա320 օդանավերով, հետո ըստ կարիքի կառաջնորդվեն: Նոր ավիափոխադրողի բաժնետոմսերի 49 տոկոսը «Էյր Արաբիային» է պատկանում, իսկ 51 տոկոսը՝ պետական սեփականությունն է: Հայաստանյան բաժնետոմսերի կառավարմամբ կզբաղվի Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդը, ԱՆԻՖ-ի ու Էյր Արաբիայի միջև համաձայնագիրը ստորագրվել էր ամռանը: Թեև պետությունն այստեղ իր մասնաբաժինն ունի, բայց որևէ սուբսիդիա կամ արտոնություն Էյր Առնան չի ստանալու:
Դավիթ Փափազյան (Հայաստանի պետական հետաքրքրութունների ֆոնդի գործադիր տնօրեն) - Մենք կարծում ենք, որ սխալ կլիներ ստանալ սուբսիդիա ու խանգարել մրցակցությանը:
Հիմքում ունենալով Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի ամենամեծ բյուջետային ավիափոխադրողի փորձն ու գիտելիքները, ստեղծելու են մի ավիաընկերություն, որը կտրամադրի ապահով ու որակյալ ծառայություններ՝ նշեց «Էյր Արաբիայի» ներկայացուցիչը: Գնային քաղաքականության հարցում էլ կլինեն ճկուն՝ փորձելով գրավել շատ հաճախորդների: Շուտով կձևրավորվի խորհուրդն, ու կնշանակվի նոր գլխավոր տնօրենը:
Դավիթ Փափազյան - Իրապես, հայկական ազգային ավիաընկերություն, որն առաջին պորտալը կլիրնի զբոսաշրջիկի համար դեպի Հայաստան:
Օդանավերը գրանցվելու են Հայաստանում, ավիաընկերության բազան էլ Զվարթնոցն է դառնալու: Ավիափոխադրողը խոստանում է նոր աշխատատեղեր՝ հայ մասնագետների ներգրավմամբ: