ՆԱՏՕ-ն զիջումների չի գնա կազմակերպության ընդլայնման և արևելքում զորքերի տեղակայման հարցում, հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը՝ Լեհական ռադիոյի եթերում՝ տեղեկացնում է РИА Новости-ն:
«Մենք այժմ գտնվում ենք եվրոպական անվտանգության համար կրիտիկական պահին և պետք է խոսենք Ռուսաստանի հետ, որպեսզի նրան փոխանցենք բոլոր դաշնակիցների միասնական դիրքորոշումը. մենք փոխզիջման չենք գնա, եթե դա սկզբունքային հարց է։ Յուրաքանչյուր երկիր իրավունք ունի ընտրել իր ճանապարհը և ինքնուրույն որոշել, թե որ ռազմական դաշինքին է ցանկանում անդամակցել»,- ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը։