ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Առևտրատնտեսական համագործակցության հարցերով հայ-բելառուսական միջկառավարական հանձնաժողովի հայկական կողմի կազմը հաստատելու մասին որոշում է ստորագրել:
Որոշման համաձայն՝ հանձնաժողովի հայկական կողմի նախագահ է նշանակվել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:
Հանձնաժողովի հայկական կողմի նախագահի տեղակալ է նշանակվել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության համապատասխան ոլորտը համակարգող նախարարի տեղակալը, քարտուղար՝ էկոնոմիկայի նախարարության արտաքին կապերի վարչության պետը: