Հունվարի 10-ին ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողները Գյումրիի Խրիմյան Հայրիկի խճուղում հայտնաբերել և թմրանյութ օգտագործելու կասկածանքով բաժին բերման են ենթարկել 59-ամյա մի տղամարդու։
Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է յուրահատուկ հոտով դեղնականաչավուն զանգված։ Ըստ տղամարդու՝ հայտնաբերվածը «խիմկա» թմրամիջոց է, որը պատրաստել էր իր օգտագործման համար։
Նշանակվել են փորձաքննություններ։ Հանգամանքները պարզվում են։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: