Տավուշի մարզպետարանից հայտնում են, որ 2022 թվականի հունվարի 17-ին՝ ժամը 12։00-ին, Դիլիջան համայնքի Թեղուտ բնակավայրում ԱԻՆ ՓԾ Տավուշի մարզային փրկարարական վարչությունն անցկացնելու է «Բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների իրականացումը» թեմայով վարժանք։
Գործարկվելու է բնակչության ազդարարման շչակը:
Մարզպետարանից խնդրում են չանհանգստանալ: