ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ Արթուր Աթաբեկյանը նշանակվել է սնանկության դատարանի նախագահ՝ երեք տարի ժամկետով:
«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 7-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2022 թվականի հունվարի 10-ի ԲԴԽ-3-Ո-5 որոշմամբ ներկայացված առաջարկությունը.
Սնանկության դատարանի դատավոր Արթուր Աթաբեկյանին նշանակել սնանկության դատարանի նախագահ` երեք տարի ժամկետով»,- նշված է հրամանագրում: