Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանը 139 ձայնով ընտրվել է Դատավորների միության նախագահ։
Միության ժողովը կայացել է այսօր՝ Մարզահամերգային համալիրում:
Դատավորների միության նախագահի պաշտոնում առաջադրվել էին Ազարյանն ու վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր Ելիզավետա Դանիելյանը։
Ավելի վաղ կայացած Դատավորների արտահերթ ընդհանուր ժողովում այսօր Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի դատավոր անդամներ են ընտրվել քաղաքացիական մասնագիտացմամբ Լիլիթ Սարգսյանը և քրեական մասնագիտացմամբ Անդրանիկ Մնացականյանը: