Հայաստանի Ազգային հերոս, գնդապետ Վահագն Ասատրյանն այսօր կդառնար 45 տարեկան: Նրա հրամանատարությամբ գործող ստորաբաժանումը 44-օրյա պատերազմում մարտական գործողությունների է մասնակցել նախ Օմարում, ապա՝ Մեխակավանում ու Հադրութում:
Գնդապետ Ասատրյանն անզիջում պայքարել է թշնամու դեմ:
Զոհվել է Հադրութ քաղաքի պաշտպանության ժամանակ ադրբեջանական զինված ուժերի արձակած հրթիռի հարվածից։ Նորօրյա հերոսը հանգչում է Զորավար Անդրանիկի, Մոնթեի ու Սպարապետ Վազգեն Սարգսյանի շիրիմների մոտ՝ «Եռաբլուր» զինվորական պանթեոնում: