Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչները Մոսկվայում են՝ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության ընդունելությունների տանը՝ հայտնում է RIA Novosti-ն:
Այսօր նախատեսվում է նրանց առաջին հանդիպումը:
Հիշեցնենք՝ Հայաստանի հատուկ ներկայացուցիչը ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն է, իսկ Թուրքիայինը՝ ԱՄՆ-ում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչը: