Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նախօրեին
հայտարարել էր, թե ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները չպետք է զբաղվեն Լեռնային Ղարաբաղի խնդրով, քանի որ այն լուծված է:
Նա նաև ասել էր, թե Ադրբեջանը կկանխի ԵԱՀԿ Մինսկի խմբի ցանկացած փորձ՝ զբաղվելու Ղարաբաղի հարցով: Ադրբեջանի նախագահը, բացի դրանից, նաև մի քանի հայատյաց հայտարարություն էր արել:
Ալիևի
վերջին հայտարարությունների, նաև հայ-ադրբեջանական սահմանին Բաքվի վերջին ռազմական սադրանքի վերաբերյալ «Լուրերը» հարցում էր ուղարկել Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանատուն:
ՀՀ-ում ԱՄՆ դիվանագիտական ներկայացուցչության պատասխանը ներկայացնում ենք ստորև.
-
Հայաստանի և Ադրբեջանի միջև շարունակվող լարվածությունն ընդգծում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապված կամ դրանից բխող բոլոր մնացած հարցերի բանակցային, համապարփակ և կայուն կարգավորման անհրաժեշտությունը:
-
Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ՝ Միացյալ Նահանգները հանձնառու է իր մասնակցությունը բերել Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևական քաղաքական կարգավորման հարցում։
-
Մենք կոչ ենք անում իրավիճակի ապաէսկալացման՝ այնպիսի քայլերի միջոցով, ինչպիսիք են զորքերի հետքաշումը, սահմանների դեմարկացիան և պահվող անձանց վերադարձը: