ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը հայտնում է, որ հունվարի 14-ին, Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հանդիպմանն ընդառաջ, Մոսկվայում տեղի է ունեցել ԱԺ փոխնախագահ, Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանի հանդիպումը ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոյի հետ:
Կողմերը մտքեր են փոխանակել Հայաստանի և Թուրքիայի միջև կարգավորման գործընթացի վերաբերյալ:
Ավելի վաղ հայտնել էինք՝ այսօր նախատեսվում է Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչների հանդիպումը: