ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն անդրադարձել է Ադրբեջանի և Թուրքիայի պաշտոնյաների կողմից Ղազախստանում ՀԱՊԿ առաքելության վերաբերյալ արձագանքներին:
Նա ասել է, որ Ղազախստանում ՀԱՊԿ առաքելության վերաբերյալ այդ երկրների կողմից որևէ նյարդային արձագանք չի նկատել: «Եղել է Թուրքիայի նախագահի խորհրդականներից մեկի տարօրինակ արձագանքը, որը քննադատել էր Ղազախստանին՝ ՀԱՊԿ-ից օգնություն խնդրելու համար: Մենք մեր թուրք գործընկերներին խնդրել ենք պարզաբանել՝ ինչ էր դա նշանակում»,- ասել է ՌԴ արտաքին գերատեսչության ղեկավարը: