Հրապարակվել է ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից 2021 թվականի ընթացքում անցկացված ստուգումների հաշվետվությունը:
«Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2.1 հոդվածի 7-րդ մասի 2-րդ պարբերությամբ և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի մայիսի 23-ի թիվ 607-Ն որոշման թիվ 1 հավելվածը՝ հրապարակվել է ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից 2021 թվականի ընթացքում անցկացված ստուգումների հաշվետվությունը, որին կարելի է ծանոթանալ ԱԱՏՄ պաշտոնական կայքէջում՝ https://www.hlib.am/checks/։
2021 թ-ին, ըստ ԱԱՏՄ վերահսկողության չորս բնագավառի, իրականացվել է 211 ստուգում, 44 վերստուգում: ԱԱՏՄ վերահսկողության 4 ոլորտներն են՝ բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման, դեղերի շրջանառության, բժշկական օգնության և սպասարկման, աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման ոլորտները»,- ասված է ԱԱՏՄ հաղորդագրությունում։