ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը երկօրյա աշխատանքային այցով գտնվում է Սյունիքի մարզում։
Նախարարը երեկ դիտարկել է Խոտ-Որոտան, Բարձրավան-Քաշունի և Տանձավեր-Շուռնուխ ճանապարհների կառուցման ընթացքը։
Այլընտրանքային այս ճանապարհների հողային աշխատանքները սկսվել էին դեռևս անցած տարեվերջին։ Գարնանն արդեն նախատեսվում է սկսել ասֆալտապատման աշխատանքները։