Հայկական Flyone ավիաընկերությունը փետրվարի 2-ից սկսում է Երևան-Ստամբուլ-Երևան ուղղությամբ ուղիղ թռիչքներ իրականացնել՝ սկզբում շաբաթական երեք անգամ հաճախականությամբ: Ընկերությունը թռիչքների իրականացման թույլտվություն է ստացել նաև Թուրքիայի ավիացիոն իշխանությունից:
Արամ Անանյան, Flyone Armenia ավիաընկերության խորհրդի նախագահ - Մեծապես կարևորում ենք Երևան-Ստամբուլ-Երևան երթուղով հայկական ավիաընկերությունով չվերթերի իրականացումը, որովհետև սա լուրջ ազդակ է նաև պոլսահայ համայնքի համարէ կապերի ամրապնդման առումով: Առաջին հայակական հասանելի ծառայություններ մատուցող ավիաընկերություն լինելը մեզ համար և՛ պատասխանատվություն է, և՛ պատիվ:
Զուգահեռ, Երևան թռիչքներ կիրականացնի թուրքական «Պեգասուս» ավիաընկերությունը: Հայաստանի քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հաստատել է հայտը:
Արմեն Սիմոնյան ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ - Քաղաքացիական ավիացիան, ուսումնասիրելով թուրքական «Պեգասուս» ավիաընկերության հայտը, թույտվություն տվեց: Փետրվարից երկու ավիաընկերություն թռիչքներ կիրականացնեն:
Երևան-Ստամբուլ և հակառակ ուղղությամբ վերջին չվերթերը 2019-ին են եղել: Դադարից հետո վերաբացվող ուղղությունը, նախարարի տեղակալի համոզմամբ, թույլ կտա առանց տարանցիկ թռիչքների ուղիղ չվերթներ իրականացնել, մատչելի տարբերակով նաև ժամանակ խնայել:
Արմեն Սիմոնյան - Ավիաընկերությունն այս ուղղությունից լրացուցիչ եկամուտներ կգոյացնի, ինչը լրացուցիչ հարկերի ձևով մի մասը կգնա պետական բյուջե և տուրքի ձևով: Մենք ունենք սահմանված օդի տուրք, այս առումով ուղևորներից օդի տուրք կգանձվի, այն կմտնի տոմսի արժեքի մեջ, բայց պետական տուրքի մասով ունենք արտոնություններ նոր ուղղությունների համար, որոնք մեկ տարուց ավելի չեն սպասարկվել:
Մինչև Ստամբուլ թռիչքների մեկնարկը հայկական ավիաընկերությունը տեղեկացնում է՝ շարունակում է այլ ուղղություններով չեղյալ համարված տոմսերի գումարի փոխհատուցումը: