ՀԱՊԿ-ի զորակազմի որոշ խաղաղապահներ Ղազախստանի պաշտպանության նախարար Մուրատ Բեկտանովի հրամանով պարգևատրվել են «Միջազգային համագործակցության գործում ավանդի համար» մեդալներով և պատվոգրերով՝ հայտնել են նախարարության մամուլի ծառայությունից:
«Դուք ապահովել եք ռազմավարական և այլ կարևոր օբյեկտների պահպանությունը։ Ձեր ներկայության շնորհիվ ղազախստանցի զինծառայողները, իրավապահ մարմինները կարողացել են անցնել ավազակախմբերի որոնման և ձերբակալման իրենց անմիջական պարտականություններին»,- խաղաղապահներին ասել է Ղազախստանի պաշտպանության նախարարի տեղակալ Մուհամեջան Տալասովը: