Հունվարի 1-ից ուժի մեջ է մտել ավտոմեքենաների թրեյդ-ինի մասին օրենքը: Թրեյդ-ին համակարգն իրենից ենթադրում է հետևյալը. ֆիզիկական անձը, օգտվելով նշյալ համակարգից, հնարավորություն է ստանում իր հին ավտոմեքենան փոխարինել նորով` արդյունքում վճարելով վերջիններիս միջև առկա գնային տարբերությունը։
Ավտոարտադրողի պաշտոնական ներկայացուցչի պարագայում նշյալ համակարգի կիրառումը ենթադրում է՝ հին ավտոմեքենայի ձեռքբերում ֆիզիկական անձից, նոր ավտոմեքենայի վաճառք ֆիզիկական անձին և ձեռք բերված հին ավտոմեքենայի հետագա վաճառք։
Հաստատվել է ավտոտրանսպորտային միջոցի (այդ թվում՝ գյուղտեխնիկայի) ձեռքբերման թրեյդ-ին առևտրի լիցենզավորման կարգը։