Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ղազախստանի Հանրապետության վարչապետ Ալիխան Սմաիլովին՝ պաշտոնում նշանակվելու կապակցությամբ:
«Հարգելի պարոն Սմաիլով,
Շնորհավորում եմ Ձեզ Ղազախստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ։
Հավատացած եմ, որ Ղազախստանի համար այս բարդ շրջանում Ձեր գլխավորած կառավարությանը կհաջողվի սեղմ ժամկետում վերականգնել երկրի բնականոն կյանքն ու կայուն զարգացման ընթացքը՝ նոր լիցք հաղորդելով հայ-ղազախական միջպետական համագործակցությանը։
Մեկ անգամ ևս շնորհավորելով պատասխանատու պաշտոնի ստանձնման կապակցությամբ՝ մաղթում եմ Ձեզ, հարգելի պարոն Սմաիլով, ամենայն հաջողություններ Ձեր բոլոր նախաձեռնություններում, իսկ Ղազախստանի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարեկեցություն»,- նշված է ՀՀ վարչապետի ուղերձում: