ՀՖՖ մրցավարները փետրվարի 1-12-ը, Սլավիկ Ղազարյանի գլխավորությամբ, ուսումնամարզական հավաք կանցկացնեն ռուսական Կրիմսկ քաղաքում, որին կմասնակցեն 35 մրցավար և 5 հրահանգիչ: Այս մասին հայտնում է ՀՖՖ լրատվության բաժինը:
Հավաքի ընթացքում կդասախոսեն հատուկ հրավիրված մասնագետներ՝ ՖԻՖԱ-ի հրահանգիչ Ալան Սնոդին (Հյուսիսային Իռլանդիա) և ՖԻՖԱ-ի ֆիզպատրաստության հրահանգիչ Գժեգոժ Կժոսեկը (Լեհաստան)։