ՀԱՊԿ-ի հավաքական խաղաղապահ ուժերի և Ղազախստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հրամանատարության մշակած ծրագրի համապատասխան՝ սկսվել է խաղաղապահների պաշտպանած սոցիալապես կարևոր օբյեկտների փոխանցումը երկրի իրավապահ մարմիններին: Այդ մասին հայտնել են Ռուսաստանի պաշտպանության նախարարությունից:
Խաղաղապահ ուժերի ստորաբաժանումները, որոնք կատարել են առաջադրված խնդիրները, սկսել են նախապատրաստվել նյութատեխնիկական միջոցները Ռուսաստանի օդատիեզերական ուժերի ռազմատրանսպորտային ավիացիայի ինքնաթիռներով իրենց տեղակայման վայրեր վերադարձնելուն:
ՀԱՊԿ խաղաղապահների վերադարձն իրենց երկրներ կկազմակերպվի ղազախական կողմի հետ փոխգործակցությամբ։