Եվրոպայում պատերազմի առաջացման վտանգն ամենաբարձրն է վերջին 30 տարվա ընթացքում: Այս մասին հայտարարել է ԵԱՀԿ գործող նախագահ, Լեհաստանի արտաքին գործերի նախարար Զբիգնև Ռաուն:
«Ներկայումս ԵԱՀԿ անդամ երկրները բախվում են խաղաղության և անվտանգության տարբեր մարտահրավերների։ Ձգձգվող հակամարտությունները, ռազմական դիմակայությունը, արմատականությունը, ահաբեկչությունը, սպառազինությունների վերահսկման ռեժիմի թուլացումը, COVID-19 համավարակի հետևանքները, ինչպես նաև մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների խախտումները հանգեցնում են անորոշության, անկանխատեսելիության և վախի մթնոլորտի խորացման»,- ընդգծել է նա:
Նրա խոսքով՝ ԵԱՀԿ-ն պետք է կենտրոնանա Արևելյան Եվրոպայում անվտանգության ոլորտում խնդիրների լուծման ջանքերի վրա, մասնավորապես՝ Ուկրաինայի արևելքում հակամարտության խաղաղ կարգավորման համար: