Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն այցելել է Ճամբարակի տարածաշրջան՝ ծանոթանալու Մ14-Դրախտիկ (3,4 կմ), Մ14-Ջիլ (1,0 կմ), Հ30-Աղբերք (1,4 կմ), Հ30-Կալավան (7,0 կմ) և Հ30-Անտառամեջ (4,5 կմ) մարզային նշանակության սպասարկվող ավտոճանապարհների վիճակին:
Այցի ընթացքում մարզպետը եղել է նաև Ջիլ գյուղում կառուցվող դպրոցի շինհրապարակում և տեղում ծանոթացել կատարվող աշխատանքներին: