ՀԱՊԿ-ի խաղաղապահ ուժերի բելառուսական զորակազմն ավարտել է իր առաքելությունը Ղազախստանում, հունվարի 13-ին սկսվում է դրա դուրսբերումն այդ երկրից: Այս մասին հայտնել են Բելառուսի պաշտպանության նախարարությունից։
«Ավարտվել է ՀԱՊԿ-ի խաղաղապահ ուժերի բելառուսական զորակազմի մասնակցությունը Ղազախստանի Հանրապետությունում ճգնաժամային իրավիճակի կարգավորման գործում։ Խաղաղապահ զորակազմի դուրսբերումը սկսվում է այսօր և կավարտվի 10 օրվա ընթացքում»,- նշվում է Բելառուսի պաշտպանական գերատեսչության հաղորդագրության մեջ:
Ղրղզստանի պաշտպանության նախարարությունից էլ հայտնել են, որ երկրի զինված ուժերի զինծառայողները, որոնք ՀԱՊԿ-ի կազմում մասնակցել են Ղազախստանում խաղաղապահ առաքելությանը, հունվարի 14-ին կվերադառնան մշտական տեղակայման վայրեր: