Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար, պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-մայոր Կամո Վարդանյանի ղեկավարությամբ հունվարի 13-ին տեղի է ունեցել 2021 թվականի բանակային ուսումնական տարվա արդյունքների ամփոփմանը նվիրված ՊԲ ռազմական խորհրդի նիստ, որին ներկա է եղել նաև Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:
Խորհրդակցության ժամանակ անդրադարձ է կատարվել հաշվետու ժամանակահատվածում տեղ գտած բանակային կարևորագույն զարգացումներին, ներկայացվել են ըստ ուղղությունների կատարված աշխատանքները, համապատասխան գնահատականներ են տրվել դրական ցուցանիշներով առանձնացած և նաև թերացող ստորաբաժանումներին, լավագույնները արժանացել են խրախուսանքի:
Ռազմական խորհրդի նիստի ավարտին նախանշվել են այն հիմնական անելիքները, որոնք առաջնային կլինեն 2022 թվականի բանակային ուսումնական տարվա ընթացքում: