Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունվարի 13-ին մասնակցել է պաշտպանության բանակի ռազմական խորհրդի նիստին՝ նվիրված 2021 թվականի բանակային ուսումնական տարվա արդյունքների ամփոփմանը:
Երկրի ղեկավարն ընդգծել է, որ ինչպես բանակաշինության, այնպես էլ զինվորական անձնակազմի սոցիալական խնդիրները գտնվում են Արցախի Հանրապետության Կառավարության ուշադրության կենտրոնում, և արվելու է ամեն ինչ, որ հանրապետությունում ապահովվի անվտանգության բարձր մակարդակ: