ՆԱՏՕ-ն պատրաստ է անվտանգության վերաբերյալ հստակ առաջարկներ ներկայացնել Ռուսաստանի հետ քննարկման համար։ Այս մասին Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը։
Նա ընդգծել է, որ Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի՝ հունվարի 12-ի նիստում անվտանգության հարցերով խորհրդակցությունների շարք սկսելու՝ ՆԱՏՕ-ի առաջարկին Մոսկվան չի պատասխանել:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի խոսքով՝ Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի հրթիռային սպառազինությունների սահմանափակման հնարավորությունները չպետք է բաց քննարկվեն, քանի որ դա կնվազեցնի բանակցությունների դաշտը: Նա ընդգծել է, որ Դաշինքը պատրաստ է քննարկելու ոչ միայն դրանց սահմանափակման, այլև ոչ ռազմավարական հրթիռներից լիակատար հրաժարման հարցը:
Անդրադառնալով ՆԱՏՕ-ին Շվեդիայի և Ֆինլանդիայի հնարավոր անդամակցության հարցին՝ Ստոլտենբերգը նշել է, որ այդ երկրները շատ մոտ են Դաշինքին, այդ իսկ պատճառով անդամակցության գործընթացը կարող է շատ արագ տեղի ունենալ, եթե լինի քաղաքական որոշում: