Մեր խաղաղապահների վրա ստվեր գցել չի հաջողվի, քանի որ նրանց աշխատանքը հարթ ու հստակ է, իսկ նրանց նպատակը ճգնաժամի կարգավորումն է:
Այդ մասին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով Ադրբեջանի կողմից Արցախի ուղղությամբ սադրիչ գործողությունների վերաբերյալ «Լուրերի» հարցին:
«Մեր խաղաղապահները մշտական կապի մեջ հայկական և ադրբեջանական կողմերի հետ և անհրաժեշտության դեպքում իրականացնում են միջադեպերի հետաքննություն»,- ասել է Զախարովան: