2022 թվականի հունվարի 12-ին՝ ժամը 19:40-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկի ծառայողները, պահակետերից մեկի ծառայողից ահազանգ ստանալով հնարավոր ներնետման մասին, իրականացրել են տեղանքի զննություն:
Տեղազննության արդյունքում բնակելի գոտու մասնաշենքերից մեկի հետնամասում հայտնաբերվել է ներնետված փաթեթ, որում առկա են եղել մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, ընդհանուր 8,54 գրամ քաշով առանձնացված զանգվածներ, 2 բջջային հեռախոս, բջջային հեռախոսի մարտկոց, 2 USB և 2 կտրված լարեր:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր, նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն: