Հետպատերազմյան շրջանում «Հայաստան» հիմնադրամի կարևոր առաջնահերթություններից է մարտերի ընթացքում վիրավորված զինծառայողների առողջության վերականգնումը:
Տղաների վերականգնողական բուժման համար՝ «Հայաստան» հիմնադրամը, համագործակցելով Արաբկիր բժշկական կենտրոնի և Կոշի վերականգնողական կենտրոնի հետ, նրանց տրամադրել է տարատեսակ վերականգնողական մարզասարքեր և այլ բժշկական պարագաներ:
Կենտրոններում յուրաքանչյուր զինվորի համար ընտրվել է իր առողջական վիճակին համապատասխան վերակագնողական կուրսն ու շարունակվել մինչև վերջինիս լիարժեք վերականգնումը: