Ռուսաստանը հայ-թուրքական երկխոսության ձևաչափի մաս չէ: Այդ մասին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ անդրադառնալով «Լուրերի» հարցին:
«Մոսկվան արտահայտել է իր սկզբունքային դիրքորոշումը. մենք աջակցում ենք երկկողմ հարաբերությունների կարգավորմանը և երկխոսության հաստատմանը: Մենք բազմիցս կարծիք ենք հայտնել այդ առիթով և գործնականում աջակցել ենք դրան»,- նշել է ՌԴ ԱԳՆ խոսնակը: