Հունվարի 13-ին Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 5326 նոր դեպք, գրում է jnews.ge կայքը:
Վերջին մեկ օրում երկրում ապաքինվել է 3044 մարդ, մահացել՝ 48 պացիենտ:
Համավարակի տարածումից մինչ օրս Վրաստանում ընդհանուր առմամբ գրանցված է կորոնավիրուսով վարակման 979235 դեպք, որից 922411-ը ապաքինվել են: Մահացածների ընդհանուր թիվը 14359 է:
Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կատարվել է 55474 թեստավորում, այդ թվում 32029-ը՝ հակամարմինների արագ թեստով, իսկ 23445-ը՝ ՊՇՌ թեստով:
Դրականության օրական ցուցանիշը 9.6% է, վերջին 14 օրվանը՝ 8.86%, վերջին 7 օրվանը՝ 9.91%:
Երկրում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 2.588.299 մարդ, վերջին մեկ օրում պատվաստվել է 9700 պացիենտ:
Կարանտինի ռեժիմում գտնվում է 75 մարդ, հիվանդանոցներում հսկողության տակ է 4436 պացիենտ, կլինիկական հյուրանոցներում գտնվում է 2075 անձ: