1990 թվականի այս օրը Բաքվում մեկնարկեց հայերի բռնի տեղահանման 3-րդ՝ վերջնական ալիքը, որը տևեց մեկ շաբաթ և ուղեկցվեց վայրագություններով, սպանություններով: Բաքվի կենտրոնական իշխանության ակնհայտ հովանավորությամբ՝ ջարդերը կազմակերպեց «Ադրբեջանի ժողովրդական ճակատ» ազգայնական խմբավորումը:
1988-92 թվականների ընթացքում Ադրբեջանի հայաթափման հետևանքով նախկին ԽՍՀ երկրներ է արտագաղթել մոտ 500 հազար փախստական, որոնցից 360 հազարը՝ Հայաստան: Հետագա տարիներին հաշվառում չի իրականացվել:
Երբ մեկնարկեց բնակապահովման ծրագիրը, մոտ 900 ընտանիք չուներ տանիք: Երևանում բնակվող բոլոր 262 ընտանիքի հարցը լուծվել է, այս տարի կմեկնարկի մարզերում ապրող մոտ 250 ընտանիքի բնակարանի գնման սերտիֆիկատ տրամադրելու ծրագիրը:
Մանրամասները՝ տեսանյութում: